Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արամ Սարգսյանը ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Սյունիքում

Արամ Սարգսյանը ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Սյունիքում
22.01.2017 | 10:04

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Սյունիքի մարզում, բայց դրա համար նախ պետք է «Ելք» դաշինքի որոշումը:

«Որոշողը, ի վերջո, դաշինքն է: Այնպես չէ, որ ինքնագլուխ որոշում ենք»,- «Ելք» դաշինքի առաջին համաժողովից հետո լրագրողներին ասաց Արամ Սարգսյանը: «Միանշանակ, ճիշտ են խոսակցությունները, որ Սյունիքի մարզում ռեյտինգային ցուցակով եմ առաջադրվելու: Անկեղծ, շատ ուզում եմ առաջադրվել, որովհետև Արարատում առաջադրվում է իմ ընկերը՝ Ռազմիկ Թևանյանը, որը «Ելք» դաշինքից է:

ՈՒզում եմ ռեյտինգային կարգով մասնակցել Սյունիքի ընտրություններին, կարծում եմ՝ հնարավորություններ ունեմ, կարծում եմ՝ դա այն տեղն է, որտեղ ես ասելիք ունեմ, որովհետև շատ լավ գիտեմ այդ գործարանները. ես եմ վերագործարկել Ագարակի պղնձի գործարանը, եղբայրս է այդտեղ երկար տարիներ աշխատել»,- ասաց Արամ Սարգսյանը:

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ